«Չզարմանաք, որ վաղը ԱԱԾ-ն հայտնի, որ Ծառուկյանի առանձնատանը գտել են այլմոլորակայինների փոքր բազա». Արման Աբովյան

Երեկ մամուլում անդրադարձ եղավ այն մասին, որ հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները թունելներ են փնտրել:

Նշվում է, թե գաղտնի թունելներից մեկն էլ տանում է դեպի ՀՀ-ում Բելառուսի դեսպանատուն:

Այսօր խորհրդարանում 168.am-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանից հետաքրքրվեց, իրեն հայտնի՞ է՝ ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի տանը թունելնե՞ր են փնտրել:

«Այդ լուրը, որ կարդացի, առաջին տպավորությունն անեկդոտի նման էր, ի՞նչ ասեմ՝ ԱԱԾ-ին անհրաժեշտ է ավելացնել մի քիչ կրեատիվ, մի քիչ ավելի հետաքրքիր բաներ հորինեն: Բայց ինչո՞ւ այդ թունելները ցույց չտվեցին և գնային այդ թունելներով: Սա այնքան ապուշ աբսուրդություն է, որ նույնիսկ… ի՞նչ ենք խոսում: Չզարմանաք, որ վաղը ԱԱԾ-ն հայտնի, որ Ծառուկյանի առանձնատանը գտել են այլմոլորակայինների փոքր բազա: Կամ, օրինակ՝ երկու հոգի անցյալից եկած մարդիկ, տիեզերանավ,  մի խոսքով՝ ամեն ինչ սպասեք»,- ասաց Արման Աբովյանը:

Արման Աբովյանը նաև նկատեց՝ շատ «տիպ» են, և հետաքրքիր է, ո՞վ է համակարգում  նրանց տեղեկատվական գրոհները:

«Փոխեք նրանց, շուտ փոխեք, հասկանո՞ւմ եք, նրանք իրենց այնքան են վարկաբեկում․․․ մի քիչ հետաքրքիր բան թող մտածեն:  Կամ ԲՀԿ-ի անդամատոմսերը որ նետում են ջրի մեջ, դա եվրոպաներում են հնում փորձել կիրառել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս