Բաժիններ՝

2019թ. պետական բյուջեի կատարողականին վերաբերող պարզ հարցադրում

Գործող իշխանություննրի կողմից ձևակերպված «նոր ընկալմամբ».

  • պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է,
  • հեևաբար՝ ամբողջությամբ պետք է վճարենք հարկերը,
  • իսկ ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտում է պետականություն ունենալու կամքը:

Այս պարագայում առարկայական հարց է առաջանում.

«Այդ դեպքում ինչպե՞ ս եղավ, որ 2019 թվականին՝

  1. պետական բյուջեն ծախսելու որոշում կայացնող բարձրաստիճանների աշխատավարձերը (ներառյալ աննախադեպ և առանց իրավական բավարար հիմքերի պարգևատրումները) 2019թ. բարձրացան երկու-երեք անգամ, իսկ մեր երկրում միջին աշխատավարձն ավելացավ ընդամենը հինգ-վեց տոկոսով, պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշող բազային աշխատավարձը մնաց անփոփոխ,
  2. չնայած իշխանության կողմից տրված աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին,
  3. սոցիալական պաշտպանության ոլորտին ուղված պետական բյուջեի ծախսերը գրեթե չավելացան, իսկ առանձին կարևոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին,
  4. 4. ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ պրոգրեսիվ դրույքաչափերը համահարթեցվեցին՝ բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը տեղափոխվեց աշխատող աղքատների ուսերին, որոնց եկամտահարկի բեռը չնվազեց,
  5. 5. հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ,
  6. շարքը շարունակելի է …»:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս