«Ամենօրյա ռեժիմով դիմում ենք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչին. մինչ օրս սայլը տեղից չի շարժվում…». Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ձայն բարբառո անապատի… կամ երբ լռում է քննիչը…
Մայիսի 26-ից՝ կարելի է ասել ամենօրյա ռեժիմով, դիմում ենք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչին՝ խնդրանքով Ռաֆիկ Հայրապետյանին առերես հարցաքննել իր դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձած՝ իրենից հափշտակություն կատարած Հայկ Շահնազարյանի ընտանիքի անդամների հետ:
Մինչ օրս սայլը տեղից չի շարժվում…
Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, միգուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել…կամ միգուցե սկզբում իրենց «լավ չէ՞ին զգուշացրել», որ գործը գլխիվայր կարող է շրջվել, թե դեռ հույսեր կան…
Իզուր հույսեր են…»: