Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին՝ պաշտոնի ստանձնման առիթով
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:
«Շնորհավորում եմ ՀՀ Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին՝ պաշտոնի ստանձնման առիթով: Համոզված եմ՝ նրա բարձր արհեստավարժությունը օգնելու է ոչ միայն այս ծանր ֆինանսատնտեսական ժամանակահատվածում արդյունավետ կերպով իրականացնել իր առջև դրված խնդիրները, այլև նոր թափ հաղորդել ՀՀ Կենտրոնական բանկի և ԱՀ Կառավարության միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերություններին:
Առիթից օգտվելով՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև ՀՀ ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին երկարամյա ու արդյունավետ համագործակցության համար: Կարծում եմ՝ նրա փորձն ու գիտելիքները դեռ երկար կնպաստեն մեր միասնական հայրենիքի զորացմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը: