«Իշխանությունը որևէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը: Չի ստացվելու: Այլևս երբեք նման բան չի լինելու». Իվետա Տոնոյան
Այս պահին ԱԱԾ դիմաց շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրների ու աջակիցների հավաքը:
Ոստիկանական ուժերը շրջափակել են ԲՀԿ-ական պատգամավորներին, և վերջիններիս հարցին, թե ինչն է իրենց շուրջկալի մեջ վերցնելու պատճառը, որևէ հոդաբաշխ պատասխան չի հնչում:
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ որևէ դիրքորոշում ու խոսք չի հնչել իմքայլական իրենց գործընկերների կողմից, ովքեր վստահաբար տեսել են, թե ինչպես են իրենց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով, հանում փողոցից:
«Իշխանությունը որևէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը: Չի ստացվելու: Այլևս երբեք նման բան չի լինելու»,-ասաց Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ շարունակելու են քաղաքական կոնսուլտացիաները ու առաջնորդվելու են բացառապես քաղաքական գործիքակազմից:
Մանրամասները՝ տեսանյութում: