«Մեզ էլ են լուրեր հասել, որ վաղը գալու են ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու». Շաքե Իսայան
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է, Գագիկ Ծառուկյանին այսօր թույլ չտան դուրս գալ ԱԱԾ շենքից, չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, և որ արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։
168.am–ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ նման տեղեկություն իրենք էլ ունեն, որովհետև իրենք 72 ժամ իրավունք ունեն պահելու Գագիկ Ծառուկյանին:
«Մեզ էլ են լուրեր հասել, որ վաղը գալու են ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու: Թե որքանով է սա ճիշտ, կիմանաք մի քանի ժամից, երբ փաստաբանը ներսից ինչ-որ տեղեկություն կտա»,-ասաց Շաքե Իսայանը: