Էկոնոմիկայի նախարարությունը 11 օրվա համար 12 միլիոնի գնում է կատարել «Ծիրանի» ռեստորանների ցանցից
Էկոնոմիկայի նախարարությունն այս տարվա մայիսի 21-ից մինչև 31-ը ներառյալ՝ 11 օրվա համար, մեկ անձից կատարել է 12 միլիոն 291 հազար դրամի գնում՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի համար։
Գնումը կատարվել է ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից՝ COVID 19-ի դեմ պայքարում սննդի մատակարարման ծառայությունների դիմաց։
Նշենք, որ «Էմ Բի Ջի Գրուպ» ընկերությանն է պատկանում «Ծիրանի» ռեստորանների ցանցը։
Նույն ժամանակահատվածում՝ մայիսի 21-ից մինչև մայիսի 31-ը, Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է մեկ այլ գնում՝ դարձյալ մեկ անձից, այս անգամ արդեն՝ ԵՆՅԱՆ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից՝ 9 միլիոն 43 հազար դրամի չափով։
Գնման նպատակը նույնն է՝ COVID 19, սննդի մատակարարման ծառայություններ։