Արթուր Համբարձումյանը դիմել է Լևոն Մնացականյանին և Սեյրան Օհանյանին

Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝ Լևոն Մնացականյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար ՝ Սեյրան Օհանյանին՝ գրելով․

«Պարոնայք գեներաներ: Տեղյակ եք, որ Փաշինյանն իր ջոկատով 2016 թ. մայիս ամսին եղել է Արցախում: Հուսով եմ նաև գիտեք, որ հետագայում դա ներկայացվել է հասարակությանը, որպես ապրիլյան գործողություններին մասնակցություն: Այդ ժամանակահատվածի հետ կապված կա մի շատ տարօրինակ ևս մեկ իրադարձություն՝ ձեր ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում՝ հարյուրավոր զինվորների, սպայակազմի առաջ տեղի է ունեցել Փաշինյանի ելույթը:

Խնդրում եմ պարզաբանեք, թե ո՞վ է թույլ տվել, որ ընդդիմադիր, բանակում չծառայած, երկրի այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարին պետական դավաճանության մեջ մեղադրող անձը կարողանար ելույթ ունենալ ԶՈՒ-ի սպայակազմի, զինվորականության առջև»:

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝ Լևոն Մնացականյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար ՝ Սեյրան…

Gepostet von Arthur Hambardzumyan am Freitag, 12. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս