Բաժիններ՝

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 21-ամյա մի բնակիչ Արմավիր քաղաքում մեքենաներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Պարզվել է, որ նա հունվար-փետրվար ամիսներին Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի, Չարենցի, Մաշտոցի և Երևանյան փողոցներում կայանված խորհրդային արտադրության չորս մեքենայից մարտկոցներ է գողացել: «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի երկու մեքենայի մարտկոց էլ Նորապատ գյուղում էր հափշտակել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930