Բաժիններ՝

Էլթոն Ջոնը հոգացել է իր նախկին հարսնացուի վիրահատության ծախսերը

Լեգենդար բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հոգացել է Լինդա Հենոնի վիրահատության ծախսերը, ով նրա հարսնացուն է եղել 50 տարի առաջ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրը գրում է, որ գրեթե 50 տարի առաջ, երբ Էլթոն Ջոնը այնքան էլ հայտնի չէր և կրում էր Ռեջ Դուայթ անունը, երաժիշտը հանդիպում էր Լինդա Հենոնի հետ:

Վերջինս աջակցել է Էլթոն Ջոնի՝ երգելու ցանկությանը, ֆինանսական օգնություն է ցուցաբերել «առաջխաղացման» համար: Ինչպես պատմել է Լինդան, երգիչն ընդամենը 21 տարեկան է եղել, երբ իրեն առաջարկություն է արել: Բայց արարողությունից երկու շաբաթ առաջ Էլթոն Ջոնը՝ ընկերոջ՝ Բերնի Թոփինի հորդորներից հետո բաժանվել է հարսնացուից:

Լինդան հավաստիացնում է, որ հիշաչար չէ տեղի ունեցածի հանդեպ և շարունակում է Էլթոն Ջոնին Ռեջ անվանել: Եվ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ կինը օգնություն է խնդրել նախկին փեսացուից:

«Ծունկս ահավոր ցավում էր, ես մի քանի ամիս չէի կարողանում նորմալ քայլել: Վիրահատություն կատարելու անհրաժեշտություն կար, բայց ես չէի կարող դա ինձ թույլ տալ»,- լրագրողներին հայտնել է Լինդան:

Երբ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, Լինդան որոշել է օգնության համար դիմել Էլթոն Ջոնին: Կինը նամակ է գրել երաժշտի ներկայացուցիչներին: Նա նշել է այն մանրամասները, որով Էլթոն Ջոնը հաստատ կճանաչեր իրեն: Բայց երկար ժամանակ պատասխան չլինելու պատճառով կինը դիմել է երաժիշտին լրատվամիջոցների միջոցով:

Պատասխանը եկել է այն բանից հետո, երբ լրագրողները գրել են այս պատմության մասին:

«Էլթոնը տեղեկացավ Լինդայի ծանր վիճակի մասին և վայրկյան անգամ չվարանեց օգնության համար»,- ասել է են երաժիշտի ներկայացուցիչները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս