Հրապարակվել է Հեմինգուեյի՝ նախկինում անհայտ պատմվածքը
Ամերիկյան գրող Էռնեստ Հեմինգուեյի նախկինում անհայտ պատմվածքը հրապարակվել է New Yorker ամսագրում: Գրողի թոռ Շոն Հեմինգուեյը պատահաբար հայտնաբերել է ձեռագիրը Բոստոնի Ջոն Քենեդու անվան գրադարանում և թանգարանում:
Գլխավոր հերոսի անունը Էռնեստ Հեմինգուեյ է, ով իր զինակից ընկերների հետ փորձում է հսկայական մարլին բռնել:
Պատմվածքը կոչվում է «Հետապնդումը՝ որպես երջանկություն» (Pursuit As Happiness): Սյուժեն որոշ չափով նման է հեղինակի «Ծերունին և ծովը» հայտնի պատմվածքին, որը լույս է տեսել 1952 թվականին:
Հեղինակի որդու խոսքով՝ սա Հեմինգուեյի այն սակավաթիվ աշխատանքներից մեկն է, որը չի հրապարակվել:
Ձեռագիրը վերնագիր չուներ, ուստի այն ընտրել է գրողի որդին՝ Պատրիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը