Բաժիններ՝

ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով հուզումները ճնշելու նախագահի հայտարարությանը:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցներ խախտում էին պարետային ժամը: Անտեսելով նաև կորոնավիրուսի սպառնալիքը՝ նրանք իրենց բողոքն էին հնչեցնում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գործի դնել մի օրենք, որը նրան թույլ կտա, առանց նահանգապետերի համաձայնության, օգտագործել գործող բանակային ուժերը՝ բողոքի ակցիաները դադարեցնելու համար:

Հակառակ նախագահի հայտարարությանը՝ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ակտիվ բանակային ուժերը պետք է օգտագործվեն միայն առավել հրատապ և ծանր իրավիճակներում:

«Մենք այժմ այդ իրավիճակում չենք գտնվում: Ես չեմ պաշտպանում «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը»,- ասել է Մարկ Էսպերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս