Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց
Իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կմատուցվի առցանց հարթակում:
Օպերային արվեստի երկրպագուները համերգի տեսաձայնագրությունը կարող են դիտել հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
«Պարահանդես-դիմակահանդես»-ում Գուստավ III-ին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, Ռենատոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը: Ամելիայի դերակատարումը ստանձնել է Աննա Այվազյանը, իսկ Ուլրիկայի դերակատարումը՝ Ինգա Կարապետյանցը:
Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը: Համերգին մասնակցում են վոկալ-երգչախմբային
մասնագիտական դպրոցի սաները: Գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է, խմբավարը՝ Լուիզա Գրիգորյանը: