«Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը». Քրիստինե Պողոսյանի կոչը՝ Ծառուկյանին և Զոհրաբյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին և Արման Աբովյանին՝ կոչ արեց, որպեսզի եթե իրենք խմբակցությունում ունեն պատգամավոր, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն և դաստիարակության իսպառ բացակայություն, և նրանց որևէ բանով չեն կարողանում օգնել, ապա կարող են դիմել իրենց:

«Մենք գիտենք լավ բժիշկների, հոգեբուժարանի ղեկավարների, որոնք կօգնեն այդ մարդուն բերելու ճիշտ ուղու վրա: Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները ու մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն արդեն անցնում է, կարգի՛  հրավիրեք Ձեր գործընկերոջը»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս