«Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է. Կառավարությունը գնում է այդ ճանապարհով». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ խորհրդարանում այսօր քննարկվող «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը ոչ միայն քրտնաջան, այլև որակյալ աշխատանքի արդյունք է:

«Նախագծի ընդունման հրատապությունը կայանում է նրանում, որ այդ որակյալ աշխատանքի արդյունքն իրավունք չունի մնալու սպասողական վիճակում, կարող ենք այն անմիջապես կիրառման մեջ դնել»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ ոստիկանությունը Հայաստանում նախկինում տարբեր նպատակներով է օգտագործվել, նույնիսկ կոմունիստական ժամանակաշրջանում ոստիկանությունը երբեք չի օգտագործվել հանուն իշխանության, կամ «ախպերության» նպատակների համար:

«Հիմա շատ լավ առիթ է, որ փոփոխությունների առաջին փուլը վերաբերում է արտաքին ծառայությանը, սրանից անմիջապես հետո կբերվի ավելի ֆունդամենտալ բարեփոխումների ծրագիրը: Մեր ընդդիմադիր գործընկերները մեկ տարի առաջ կարծում էին, որ Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է՝ քաղաքական պատասխանատվության առումով: Կառավարությունը գնում է այդ ճանապարհով, և այդ բարեփոխումներն իրենց մեջ կներառեն ամբողջ ոստիկանական համակարգի թե՛ կառավարելիության, թե՛ պատասխանատվության խնդիրը: Այս բարեփոխումներից է կախված մնացած բոլոր բարեփոխումների բովանդակային արժեքը»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս