Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517, մահվան՝ 20 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10.009-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 158 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 56 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 214-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 25 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3427, փաստացի բուժվողներինը՝ 6368 (մեկ օրում ավելացել է 472-ով):
Մեկ օրում թեստավորվել է 1249 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 59917 քաղաքացի: