Բաժիններ՝

ԱՄՆ-ում միգրացիայի արգելքը կգործի 60 օր. Թրամփը մանրամասներ է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ըստ նախագահի, այս քայլի նպատակն է պաշտպանել ամերիկյան աշխատանքի շուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:

Նշվում է, որ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին, ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:

«Ճիշտ չէր լինի և արդար չէր լինի, որ աշխատանքի տեղերը զբաղեցնեին արտերկրից եկած միգրանտները, տեղի ամերիկացնիների փոխարեն, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով կորցրել են իրենց աշխատատեղերը»,-Սպիտակ տանն ամենօրա ճեպազրույցի ժամանակ նշել է նախագահ Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս