Տղամարդը ոստիկանի համազգեստ է կրել՝ քաղաքում ազատ զբոսնելու համար
Մոսկվայի կենտրոնում Ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչին, որը ոստիկանի համազգեստ է կրել և խախտել է մեկուսացման ռեժիմը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
32-ամյա մոսկվայաբնակ տղամարդը ձերբակալվել է բնակության վայրից ավելի քան 500 մետր հեռավորության վրա: Այդ կապակցությամբ կազմվել է վարչական արձանագրություն:
Ոստիկանի հագուստով տղամարդը, պարզվել է, ակտիվիստ և Pussy Riot ռուսական սկանդալային խմբի անդամ Պյոտր Վերզիլովն է:
Նա ընկերոջ հետ նկարահանել է տեսանյութ, որում իրավապահները ձերբակալում են հանցագործին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը