 
                        Վարդենիսի պոլիկլինիկայի աշխատակիցներին չեն թեստավորել և հորդորել են մեկուսանալ
 
                                    Այսօր Գեղարքունիքի մարզից Երևան էին տեղափոխել կորոնավիրուսով վարակակրի:
168.am-ը, իր աղբյուրներին հղում տալով, ավելի վաղ տեղեկացրել էր, որ նա Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժշկուհի է:
Քիչ առաջ նույն աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ջերմաստիճանի բարձրացում է նկատվել Վարդենիսի պոլիկլինիկայի այլ աշխատակիցների մոտ, որոնց սակայն, չեն թեստավորել և հորդորել են մեկուսանալ:
168.am-ն առավոտյան կփորձի զրուցել նաև պոլիկլինիկայի անձնակազմի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        