Բաժիններ՝

«Մինչև 10.000 դրամ ներառյալ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների քանակը կազմում է 215.695». «Գազպրոմ Արմենիա»

«2020թ. փետրվար ամսվա արդյունքներով՝ բնական գազի մինչև 10.000 դրամ ներառյալ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների քանակը կազմում է 215.695»,- 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Հիշեցնենք՝ երեկ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման գծով ծախսերի համար՝ մասնավորապես՝ այն բնակիչներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 հազար դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 հազար դրամը՝  փոխհատուցելով դրանք 50 տոկոսի չափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացրել էր, որ
ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:

Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից 168.am-ին փոխանցել էին, որ մինչև 5000 դրամի էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների թիվը շուրջ 222 հազար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս