Բաժիններ՝

ԱԺ-ն այսօր հատուկ և  ևս մեկ արտահերթ նիստ կգումարի

Ապրիլի 13-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերն ընդունվեցին։

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»,  «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Առաջինից երկրորդ ընթերցում կազմակերպելու համար պատգամավորներն ունեն 3 ժամ՝ առաջարկություններ ներկայացնելու համար:

ԱԺ-ն արտահերթ երկրորդ նիստը կգումարի այսօր 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մինչ այդ, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կգումարվի հատուկ նիստ՝ քննարկելու  Կառավարության որոշումը՝ արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով  երկարաձգելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս