Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավորի որոշումից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ: