«Գնում ենք համընդհանուր վերահսկողության». Հարութ Ակլունց
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի ԳԻՏՈՒՅԹՈՒՆ
Ազգային Ժողովը քննարկում է Կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արտակարգ դրության ընթացքում բջջային կապի օպերատորներից ստանալ առանց բացառության ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ տեղորոշման և տեղաշարժի տվյալները, ինչպես նաև հեռախոսազանգերի հասցեատերերի և դրանց ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները:
Սա մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքների, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի չափից դուրս խիստ միջամտություն ու սահմանափակում է: Մնում է հեռախոսազրույցները լսեն ու ձայնագրեն:
Հ․Գ․ Գնում ենք համընդհանուր (ՏՈՏԱԼ) վերահսկողության»:
Ի ԳԻՏՈՒՅԹՈՒՆԱզգային Ժողովը քննարկում է Կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արտակարգ դրության…
Gepostet von Harut Aklunts am Montag, 30. März 2020