Բաժիններ՝

Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով

Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: Թարմ տվյալները ներկայացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով:

Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս