Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի
Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվը 30 է, փաստացի բուժվողներինը՝ 391, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքեր՝ 3:
Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։