Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել:
Ավելի վաղ նշվում էր հանրագումարով հաստատված 190 դեպքի մասին, որից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։