21 միլիարդ 288 միլիոն դրամ՝ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար
Կառավարությունը մարտի 19-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները փակելու և Երևան քաղաքի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար) կառուցելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել Երևանի քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի Սպանդարյան կայարանի երկաթգծին հարակից 15 հա մակերեսով հողատարածքը:
Նախագծի ընդունման արդյունքում՝ Աջափնյակ վարչական շրջանի Սպանդարյան կայարանի երկաթգծին հարակից 15 հա մակերեսով հողատարածքը կտրամադրվի ՀՀ արդարադատության նախարարությունը:
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 21.288.420.000 ՀՀ դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արժեքը կկազմի շուրջ 417.420.000 ՀՀ դրամ։
Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: