Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները իրականացվելու են հեռավար ռեժիմով
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1009198.jpg)
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։
Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։
ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: