ՏԿԵՆ-ն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:
Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379: