Բաժիններ՝

«Զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից, առանց ավելորդ աղմուկի, սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, թե ով նկատեց-չնկատեց, բայց զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից, առանց ավելորդ աղմուկի, սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր։ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ։

Ինչո՞ւ։ Որովհետև համաճարակաբաններից հետո հենց զինվորականներն են մասնագիտական այն խումբը, որն ավանդաբար քաջատեղյակ է թե՛ համաճարակների հետևանքներից (այո, բազմաթիվ պատերազմներում ավելի շատ մարդ է վարակներից ու ժամանակին չստացած բուժօգնությունից զոհվել, քան մարտի դաշտում), թե՛ կարանտինային միջոցառումներից։

Թե ինչքանով արդյունավետ կլինեն ձեռնարկած գործողությունները, դժվար է հիմա ասել, բայց վստահ եմ, որ նույնիսկ եթե չի կանգնեցնի վարակի տարածումը, ապա գոնե բավականին կդանդաղեցնի։

Եվ այս հարցում շատ մեծ պատասխանատվություն է սպայակազմի ուսերին։

Հարգելի սպաներ, հանուն զորքի և պետության անվտանգության, պետք է նաև զորամասերից դուրս հնարավորինս սահմանափակեք ձեր շփումները, խուսափեք հավաքույթներից, մարդկանց մեծ կուտակումներից, մարդաշատ վայրերից։

Աստված պահապան հայոց զորքին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031