Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երեւանում նախատեսված հանդիպումը
Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երեւանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ եւ իրազեկել, որ, իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաեւ Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձեւաչափի վերանայումը:
«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաեւ Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձեւաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:
Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Ա. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո նա պիտի հանդես գար մամուլի ասուլիսով:
??см⬇️Հարգելի ՛ հայրենակիցներՀաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Donnerstag, 12. März 2020