Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Շտաբը որոշել է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:
Նովրուզն Ադրբեջանում նշվում է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:
Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 11-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: