Էրդողանը Պուտինին առաջարկել է մասնակցել Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործմանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ: Այս պնդումով նա հանդես է եկել լրագրողների հետ իր ինքնաթիռում կայացած զրույցի ընթացքում Բելգիայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Այդ հարցազրույցից մարտի 10-ին հատվածներ է հրապարակել CNN Turk հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես հետեւյալ առաջարկությունն եմ արել Պուտինին. «Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կստեղծենք կապալառու ընկերություն, եւ եթե դուք ֆինանսապես աջակցեք, կսկսենք ոտքի կանգնեցնել ավերված Սիրիան»,-ասել է Էրդողանը, հավելելով, որ Պուտինը դրական կամ բացասական պատասխան չի տվել դրան: Էրդողանը նաեւ պատրաստակամություն է հայտնել «համանման առաջարկություն անել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն դեպքում, եթե» դրան համաձայնի Ռուսաստանը: