Եղբայրը` Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակա՞լ

Մարտի 5-ին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել.այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Մասնագետների խոսքով՝ երեխան շարունակում է գտնվել բժիշկների խիստ հսկողության տակ, իսկ վիճակը դեռ ծանր է:Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, քննելով 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը, նրանց ճանաչել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Վերջիններս կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:Հաջորդ քայլը աղջկա նկատմամբ խնամակալություն սահմանելն է:Քննարկվող տարբերակներից մեկը եղբորը, որի 18 տարին կլրանա մի քանի ամիս անց, քրոջ խնամակալ ճանաչելն է:

tsayg.am

Տեսանյութեր

Լրահոս