Կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը իրատեսական է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը դարձել է իրատեսական։ «Ներկայումս նոր տիպի կորոնավիրուսը այնքան շատ երկրներում է տարածվել, որ պանդեմիայի հայտարարումը լիովին իրատեսական է։ Սակայն սա կլինի առաջին պանդեմիան պատմության մեջ, որը հնարավոր կլինի վերահսկել»,- ասված է ԱՀԿ ղեկավարի հայտարարության մեջ։
Պանդեմիա են անվանում այն հիվանդությունը, որը ստանում է զանգվածային բնույթ, վարակում է բնակչության զգալի հատվածին եւ տարածվում է երկրի ողջ տարածքում, հարեւան երկրներում, կամ աշխարհի շատ երկրներում։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը 111 հազար է, մահացությունը 3,8 հազար։