«Իմ պահվածքը չի փոխվելու»․ «Բարսելոնայի» երկրորդ մարզիչ
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Էդեր Սարաբիան խոսել է Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում (0:2) իր պահվածքի մասին:
«Մենք իսկապես պետք է օրինակ լինենք, բայց ես հպարտ եմ, թե ով եմ: Ես միշտ կրքով կաշխատեմ: Իմ պահվածքը չի փոխվելու»,- ասել է Սարաբիան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են «Սարաբիայի» հուզական պահվածքից «Ռեալի» հետ խաղում: Ըստ իսպանական մամուլի, նա հայհոյել էր ֆուտբոլիստներին՝ չիրացրած պահերի համար։ Ժերար Պիկեի խոսքով՝ Սարաբիան արդեն ներողություն է խնդրել։
Սիրարփի Աղաբաբյան