«Կորուստներն օգնեցին «Լիվերպուլին» հասկանալ, թե որքան արժեքավոր են հաղթանակները»․ Կլոպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղից հետո (2:1) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի ելույթների մասին: «Պարտությունների մեջ ոչ մի լավ բան չկա, բայց դրանք օգնում են հասկանալ, թե որքան արժեքավոր են հաղթանակները: Դա այն է, ինչ մեզ հետ պատահեց պարտությունից հետո անցած երկու շաբաթվա ընթացքում: Մենք սկսեցինք շատ ավելին գնահատել հաղթանակները:
Եթե մենք նվաճենք տիտղոսը, դա առանձնահատուկ բան կլինի: Եթե դա պատահի… Այսօր կարևոր էր՝ քայլ անել այս ուղղությամբ:
Այժմ մենք ունենք 3-4 օր «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը նախապատրաստվելու՝ հոյակապ մարզադաշտում սենսացիոն խաղ ցուցադրելու համար»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան