Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ներկայացուցիչները օրենսդիր մարմնի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով 70 մանդատ են շահել 125-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Գաֆարովայի օգտին քվեարկել է 116 պատգամավոր: Նշվում է, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ երկրի խորհրդարանը կին է գլխավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս