Բաժիններ՝

Ճապոնիայում օրինագիծ են պատրաստել կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության մասին

Ճապոնիայի կառավարությունը մարտի 10-ի իր նիստում հավանություն է տվել այն օրինագծին, որը կանոնակարգում է անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրություն հայտարարելը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը։

Հավանության արժանացած օրինագիծը կանոնակարգում է երկրի վարչապետի կողմից արտակարգ դրության հայտարարումը, որը կարող է ներառել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են քաղաքացիների ինքնամեկուսացման հանձնարարականները, պարապմունքերի չեղարկումը դպրոցներում, ժողովներ եւ մարդաշատ վայրեր այցելելուց հրաժարվելը, շտապ կարգով բուժհաստատությունների ստեղծումը, ընդ որում՝ դրա համար անհրաժեշտության դեպքում հողն ու շենքերը կարող են օգտագործվել առանց սեփականատերերի համաձայնության:

Ինչպես սպասվում է, օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի մարտի 10-ի օրվա ընթացքում, իսկ մարտի 13-ին կարող է ընդունվել խորհրդարանի կողմից: Օրենքը կարող է կիրառվել ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

Ճապոնիայում COVID-19 նոր տիպ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1218: Մահացել է 16 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս