Ռոմանոս Պետրոսյանը նախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Կառավարությունում առաջիկայում կադրային փոփոխություններ են տեղի ունենալու, և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Տարածքային կառավարման նախարար, իսկ ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ։
Այսօր 168.am-ը Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ է վարչապետից։
«Ես այդ տեղեկատվությունը հերքել եմ, նման որևէ քննարկում չենք ունեցել, առաջարկ չեմ ստացել, ես իմ աշխատանքի բնականոն կատարման մեջ եմ և մարտի 13-ից, ինչպես նախապես հայտարարել էի, մեկնելու եմ արձակուրդ՝ քարոզչական աշխատանքներին լծվելու համար»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Հարցին՝ եթե առաջարկ լինի զբաղեցնելու Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, կընդունի՞, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չառաջնորդվենք, ես պրագմատիկ մարդ եմ և այս պահին գործում եմ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, այսքանը»,- եզրափակեց մարզպետը։