Բաժիններ՝

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կարանտինում է կորոնավիրուսակրի հետ շփման պատճառով

ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր անցյալ շաբաթ, որոշել է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչեւ 29-ը Մերիլենդի նահանգում։

«Առայժմ Մեդոուզը ոչ մի ախտանիշ չունի, բժիշկների նախազգուշական ստանդարտ միջոցառումների համաձայն՝ նա տանը կմնա մինչեւ չորեքշաբթի օրը, մինչեւ լրանա 14-օրյա ժամանակամիջոցը (ախտահարվածի հետ շփման պահից)»,- ասված է օրենսդրի պաշտոնական ներկայացուցիչ Բեն Ուիլյամսոնի՝ մարտի 9-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: Համանման միջոցներ են որոշել ձեռնարկել եւս չորս հանրապետական օրենսդիրներ, որոնք խորհրդաժողովում շփվել են վարակակրի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս