«Վայրէջք ենք կատարում Ագարակ. Շատ կարևոր խոսակցություն է լինելու». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից:
«Վայրէջք ենք կատարում Ագարակ, Հայաստանի ամենահարավային կետերից մեկից սկսում ենք քարոզարշավը: Այն լինելու է շատ ակտիվ, շատ հետաքրքրիր, կարևոր ասելիքներ կան: Շատ կարևոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ բազմաթիվ հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ուղղաթիռում էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: