«Ադեկվադ»-ների համար ֆինանսական խնդիրնե՞ր են ստեղծում. քրեական գործ է հարուցվել Արթուր Դանիելյանի հոր դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ վերջերս քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը եւ դրան հետեւած սնանկության գործընթացին: Մեզ ասացին, որ «Ադեկվադի» գործունեության ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ Դանիելյանների ընտանիքը՝ արտերկրյա բիզնեսների հաշվին: Եվ այս գործով իրավապահներն արգելել են Արթուր Դանիելյանի հորը լքել Հայաստանը, ինչն էլ, իրենց հաշվարկով, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու «ադեկվադների» համար:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: