Նոր օրենսդրական փաթեթով կթույլատրվի ձկան օրինական որս. Շրջակա միջավայրի նախարար
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սիգի հետ կապված խնդիրները քրոնիկական բնույթ են կրում, և ոլորտում աշխատող մարդկանց մի մասը քրեական գործերով են անցնում, քանի որ տեսուչները ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ։
«Մշակվել է օրենսդրական փաթեթ, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկան որսը։ Հիմա հրամանը կմշակվի, և մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու։ Այս ամենին զուգահեռ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենք կատարելու, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա թուղթ, սա կվերաբերի սիգին, ծառին, քարին և այլն։ Հույս ունենք, որ փաթեթի մշակման ավարտից հետո, այս տարվա մեջ սիգի հարցը կլուծվի։ Այսինքն, եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, ձկնորսի կողմից որսված ձուկ, իհարկե, ավելի թանկ կլինի, և դա բնական է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում