Բաժիններ՝

Ֆիլիպիններն առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել կորոնավիրուսի պատճառով

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Ավելի վաղ հաղորդվել է, որ կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը Ֆիլիպիններում հասել է 10-ի։

«Բոլոր կառավարական գերատեսչությունները եւ տեղական վարչակազմերը պարտավոր են ցուցաբերել համակողմանի օգնություն, համագործակցել եւ անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնել՝ լուրջ, շտապ հակազդման հարկ եղած միջոցները ժամանակին ձեռնարկելու եւ COVID-19-ի սպառնալիքները զսպելու ու վերացնելու համար՝ թույլ չտալով հապաղումներ»,-ասվում է հրամանագրում, որը հրապարակված է նախագահի վարչակազմի պաշտոնական կայքում:

Հրամանագրի համաձայն, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի դեմ պայքարում նաեւ կներգրավվեն Ֆիլիպինների ազգային ոստիկանության եւ իրավապահ մյուս ծառայությունների ուժերը: Philippine Daily Inquirer ֆիլիպինյան հրատարակությունը նշում է, որ Դուտերտեն հրամանագիրն ստորագրել է այն բանից մի քանի ժամ անց, երբ առողջապահության նախարարությունից պաշտոնական անձինք իրեն հայտնել են, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել է 10-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս