Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ: Այս տվյալները մարտի 9-ին ներկայացրել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանփուրը։
«Այսօրվա դրությամբ երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 7161 դեպք»,-նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը: Նա հավելելէ, որ մահացել է 237 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 6566 հիվանդացածի եւ 194 մահացածի մասին:
Ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, մարտի 9-ին Թեհրանի հիվանդանոցներից մեկում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ֆարզադ Թազարին: Մարտի 7-ին IRNA գործակալությունը տեղեկացրել էր Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆաթեմա Ռահբարի մահվան մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: