Բաժիններ՝

Ֆրանսիայում հեռուստաբժշկության խոշորագույն ծառայությունն ավճար է դարձել կորոնավիրուսի ֆոնին

Doctolib ֆրանս-գերմանական ընկերությունը, որին պատկանում է առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների հետ կապի համանուն ծառայությունը, հայտարարել է պրոֆեսիոնալների համար ամսական վճարը չեղյալ հայտարարելու մասին տեսակոնսուլտացիայի ծառայությունից օգտվելու համար: Կազմակերպությունն այս կերպ որոշել է ավանդ ներդնել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում։

«Տեսակապով կոնսուլտացիան այն որոշումներից մեկն է, որն օգնում է տնային պայմաններում պացիենտներին ուղղորդել, բուժել եւ հետեւել նրանց վիճակին՝ միաժամանակ սահմանափակելով վիրուսի տարածումը: Doctolib-ում մենք որոշեցինք ավելի ծանրակշիռ ավանդ ներդնել կորոնավիրուսի դեմ պաքարում՝ տեսակոնսուլտացիաներն անվճար դարձնելով Ֆրանսիայում բոլոր բժշկական աշխատողների համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածել Է ընկերության մամուլի ծառայությունը: Այն նաեւ խոստանում է լիովին ստանձնել սարքավորանքների տրամադրման եւ բոլոր ցանկացողներին տվյալ ծառայության աշխատանքի ուսուցման ծախսերը:

Ընկերությունը չի բերում կոնկրետ տվյալներ, բայց նշում է, որ այս պահին իր կայքի միջոցով կարելի է Ֆրանսիայում եւ Գերմանիայում կապվել առողջապահության ոլորտի 115 հազար մասնագետների եւ 2,5 հազար բուժհիմնարկների հետ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս