Մայք Պոմպեոն և Մելանյա Թրամփը մրցանակ են հանձնել հայ բլոգերի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 4-ին անձամբ են հանձնել Պետդեպարտամենտի Կանանց խիզախության 2020 թվականի մրցանակը:
Հայաստանից առաջին անգամ մրցանակ է ստացել կին գործիչ՝ լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը: Նա պարգևատրվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։
Պետքարտուղարությունում միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով Վաշինգտոնում է մեկօրյա աշխատանքային այցով: