Կնոջ դի է հայտնաբերվել
Մարտի 4-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Մանուշակ Մ.-ի դին: