Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը կարող է սկսվել. Հոնկոնգի համալսարանի համաճարակաբան

Չինաստանում մահացու կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը կարող է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը` հղում տալով Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանության և կենսավիճակագրության ամբիոնի վարիչ Բեն Քոուլինգի հայտարարությանը:

Գիտնականը նշել է, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում դրական տեղաշարժ է նկատվում. վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և աստիճանաբար վերականգնվում է նախկին ակտիվությունն ու աշխուժությունը: Գիտնականի կարծիքով` հենց դա կարող է երկրում համաճարակի նոր ալիքի հանգեցնել:

Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակում են ամբողջ երկրում բավականին լուրջ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է նա:

Քոուլինգը կարծում է, որ հիմնական վտանգը դեռևս չի նահանջել, քանի որ ապացույց չկա առ այն, որ կորոնավիրուսի բնութագրերը փոխվել են դրա փոխանցման եղանակի կամ լրջության տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս